Բաժիններ՝

Թիվ 71 երթուղայինը բախվել է «Honda Ellison»-ին. ուղևորի վիճակը ծանր է

Օգոստոսի 30-ին` ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են թիվ 71 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի 0704T (վարորդ Մ. Պ.) և «Honda Ellison» մակնիշի 6600HA պետհամարանիշերով (վարորդ Ա. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Հ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս