Բաժիններ՝

Մոնթե Մելքոնյան վարժարանի առաքելությունը հայոց բանակի ապագա առաջնորդների կերտումն է. Վիգեն Սարգսյան. tert.am

Tert.am-ը գրում է. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաները սեպտեմբերի 1-ին կլինեն Դիլիջանում՝ մասնակցելու բացմանը, նոյեմբերի 25-ին կսկսի ուսումնական գործընթացը։

Այսօր Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ընտրվեց նաև «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որը կղեկավարի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Անկախ նրանից, թե ով կլինի պաշտպանության նախարարը, դա ճիշտ որոշում է, որովհետև հաշվի առնելով վարժարանի ուղղվածությունը՝ ճիշտ է, որ վարժարանի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարվի պաշտպանության նախարարի կողմից, ինչը հնարավորություն կտա կապը շատ օրգանիկ պահել նախարարության հետ», – ասաց Վիգեն Սարգսյանը:

Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ Վիգեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Խորհրդի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Սարգսյանը: Խորհրդում ընդգրկված են նաև ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, Տեր Մեսրոպ Քահանան, ՊՆ գլխավոր խորհրդական Սոնա Ղարիբյանը, Տավուշի հոգևոր թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը։

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ վարժարանի օրը կնշվի նոյեմբերի 25-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը: Նա վարժարանի առաքելությունը համարում է Հայոց բանակի ապագայի առաջնորդների կերտումը՝ հայրենասեր, ուժեղ, ինքնավստահ երիտասարդներով:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս