Երևանում ավտոտնակ է այրվել. մեկնել է երկու մարտական հաշվարկ
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17:25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա1 թաղամասի թիվ 134 շենքի բակում ավտոտնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շերամի փողոցի թիվ 89 շենքի բակում գտնվող ավտոտնակում (սեփականատեր Խ. Մ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:51-ին, մարվել՝ 18:07-ին: Ավտոտնակում այրվել են տնտեսական իրեր՝ 15 քմ: