
Սերժ Սարգսյանը դադարեցրել է Գալուստ Ղարիբյանի լիազորությունները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ դադարեցվել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Գալուստ Ղարիբյանի լիազորությունները։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի ԱԽ-12-Ո-15 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
2017 թվականի սեպտեմբերի 23-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Գալուստ ՂԱՐԻԲՅԱՆԻ լիազորությունները»,- ասված է նախագահի հրամանագրում: