
Փոխնախարարը վարչապետի սրտով չէ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի որոշմամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Թադեւոս Ավետիսյանը: Սակայն, ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Կարեն Կարապետյանը դժկամությամբ է գնացել այդ քայլին` ընդամենը վավերացնելով Սերժ Սարգսյանի եւ Արտեմ Ասատրյանի որոշումը:
Բանն այն է, որ Թ. Ավետիսյանը ժամանակին զբաղեցնում էր նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետի պաշտոնը, եւ այս տարվա ապրիլին նրան հեռացրել էին աշխատանքից, երբ պարզվել էր` տարիներ շարունակ նա զբաղված է եղել ՀՀ աշխատանքային օրենսգրքի մշակմամբ` դրա դիմաց ստանալով մեծ գումարներ:
Բայց ԱՕ-ն այդպես էլ նորմալ տեսք չի ստացել, եւ այս տարվա ապրիլին վարչապետը դժգոհել էր օրենսգրքից` ասելով, որ արմատական վերանայման կարիք ունի: Բայց Արտեմ Ասատրյանն իրեն հավատարիմ կադրին համակարգից դուրս չէր թողել, այլ դարձրել էր իր գլխավոր խորհրդականը, եւ ահա այստեղ մի քանի ամիս աշխատելուց հետո պաշտոնի լուրջ բարձրացում է եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: