
Երևանում երթուղային է վթարի ենթարկվել. կան վիրավորներ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի խաչմերուկում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Սկանիա» մակնիշի աղբատար ավտոմեքենային:
«ԳԱԶել»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի