Դպրոցում երեխաներին սնունդ բաժանողը վարակված է եղել դիզենտերիայով. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հասած տեղեկություններով, Գորիսի N3 դպրոցի տարրական դասարաններում սովորող երեխաներին սնունդ բաժանող աշխատակիցը հիվանդ է եղել դիզենտերիայով:

Նախարարը, սակայն ընդգծեց, որ լուրը հավելյալ ճշգրտման կարիք ունի:

Հիշեցնենք, որ Գորիսի N3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում սեպտեմբերի 14-ին արձանագրվել էր աղիքային վարակի բռնկում, ինչի հետեւանքով քաղաքի բժշկական կենտրոն էր դիմել միջին ծանրության 27 հիվանդ: Եվս 11 հիվանդ հայտնաբերվել էր բակային համայցի ընթացքում, որոնց վիճակը գնահատվել էր թեթեւ:

ՀՀ առողջապահության նախարարությունը եւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել էին, որ հիվանդների մեծ մասի մոտ հայտնաբերվել է «Շիգելա Զոնե» տեսակի հարուցիչը եւ եզրակացրել, որ աղիքային վարակիչ հիվանդության՝ շիգելոզի (դիզենտերիա) առաջացման պատճառը նշված դասարանների աշակերտներին տրված սննդամթերքի երկրորդային աղտոտումն է:

Թե՛ առողջապահության նախարարությունից եւ թե՛ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից մեզ չհաջողվեց պատասխան ստանալ՝ երեխաներին սնունդ մատուցած աշխատակի՞ցն է հիվանդ եղել դիզենտերիայով ու դարձել վարակի տարածման աղբյուր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս