«Ես 1991թ. ընդունվել եմ բուհ, ավարտել եմ 1996թ., ավարտելուց ունեցել եմ 2 որդի և ազատվել եմ բանակից: Եթե դա մեղք է, մեղք եմ գործել, ներողություն եմ խնդրում հասարակությունից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը` մեկնաբանելով չծառայած պաշտոնյաների ցանկում իր հայտնվելու հանգամանքը:
«Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայաստանը միակ երկիրն է, որ բարձրացրել է աջակողմյան ղեկով մեքենաների խնդիրը. «Գերմանիայում և ԱՄՆ-ում մեքենայի լուսացույցների երկու պարզագույն փոփոխություն է արվում, ոչ թե ղեկի։ Որ որևէ կառավարություն պահանջի, որ ղեկերը տեղափոխեն, նման բան որևէ երկրում չկա»։
Աշխատանքի բերումով անցյալ շաբաթ Կապանում էի, որտեղ, որպես «Սյունիքի զարգացման ծրագրեր» հիմնադրամի կրթության գծով խորհրդական, ուսումնասիրել եմ ներառական կրթության քաղաքականության ներդրման գործընթացը, որը լինելու է շարունակական: Դեռևս շատ վաղ է այս մասին որևէ եզրակացություն ներկայացնել, սակայն առկա է երկու հրատապ խնդիր, որոնք պետք է արագորեն լուծվեն:
Նախօրեին գրանցվել է տերմինալից հերթական հափշտակության դեպքը:
Ռուսաստանը չի բացառում առաջիկայում Վրաստանի հետ փոխադարձ հիման վրա անայցագիր ռեժիմի սահմանման հնարավորությունը:
«Համերաշխություն» ՀԿ դիմած բոլոր առևտրականներն այսօր ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին իրենց հարկային տեռորի չենթարկել, փոփոխություն մտցնել Հարկային օրենսգրքի՝ ապրանք ներկրողներին և վաճառողներին վերաբերող համապատասխան կետում։ Նրանք բողոքում էին նաև «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ից, որի տրամադրած փաստաթղթերում իրենց գործունեությանը սպառնացող որոշակի վտանգներ են տեսնում:
ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ցավով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին կյանքից հեռացել է կուսակցության վաստակավոր ընկերներից Բաբգեն Սասունին:
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ կրկին ուժեղացվել է Բաղրամյան 26-ի և հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը:
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդառած տղամարդուն երկու վիրահատության են ենթարկել՝ ստոծանու եւ որովայնի:
Հոկտեմբերի 30-ին ժամը 18:24-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Մարտակերտ քաղաքի Ակ.Սախարովի փողոց օգնություն ցուցաբերելու նպատակով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությանը «գցել են»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը մոտ 10 օր առաջ վիրահատվել է Երևանում։ Այժմ նրա առողջական վիճակը լավ է»։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության գնումների 2017 թվականի պլանից տեղեկանում ենք, որ ընթացիկ տարում գերատեսչությունը «Տոյոտա-Երևան» ընկերությանից ձեռք է բերել 43 հատ 2017 թվականի արտադրության Toyota Corolla մակնիշի մեքենա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությանը չհաջողվեց խստացնել գործարար Բարսեղ Բեգլարյանի տունը թալանած անձի պատիժը. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոստովանել է, որ առաջիկա երեք տարիներին Հայաստանում թոշակների և աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենալու, դրա փոխարեն անընդմեջ բարձրանալու են հարկերն ու ապրանքների գները:
Հոկտեմբերի 30-ը Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է: Տոնական միջոցառումներին մասնակցել են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում հերթական աղմկահարույց նախագիծը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը: Խոսքը 2003-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մասին է, որը բովանդակային լուրջ փոփոխության է ենթարկվել, քանի որ այն հնացած է համարվում:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ աննախադեպ իրավիճակ էր Արմավիր քաղաքում. մի քաղաքացի մտել է Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել աշխատակիցներին և երեխաներին։
Երեկ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած անձը՝ Արգամ Հովակիմյանը, օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակագրությունը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դուստրը՝ Քրիստինե Հակոբյանը, սեպտեմբերի 28-ին նշանակվել է Էրեբունի շրջանի թիվ 66 մանկապարտեզի տնօրեն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրում երեկ տեղի ունեցած միջադեպը շոկ էր: Համենայն դեպս, նորանկախ Հայաստանում դժվար է հիշել՝ երբևէ եղե՞լ է դեպք, որ զինված ներխուժեն ու պատանդ վերցնեն մանկապարտեզի երեխաներին:
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 19:59-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 18 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ի վերջո, ով է այն անձը, ում նկատի ունեմ ես… Նկարագրվող անձը, ըստ մեզ փոխանցված փաստական տվյալների (նաև ձայնագրությունների), ենթադրվում է, որ իմ և Սեյրան Օհանյանի դեմ իրականացված տեղեկատվական տեռորի մասնակիցներից է նաև:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Փարաքար և Թաիրով գյուղերի ջրամատակարարումը:
Պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Մեսրոպյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 31-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
ՀՀ քննչական կոﬕտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ։
Շարունակվում են հայտնաբերվել «ապօրինի որսի» մասին վկայող լուսանկարներ: