Բաժիններ՝

3 տարեկան երեխային պատանդ վերցրած տղամարդը հրապարակել է նամակագրությունը

Երեկ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած անձը՝ Արգամ Հովակիմյանը, օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակագրությունը։ Սոցիալական կայքի իր էջում նա բազմաթիվ լուսանկարներ է տեղադրել՝ մեկնաբանություններում մասնավորապես գրելով. «Սա նրա համար, որ արդեն հավասարվում եմ ձեզ, ցավոք», «սա էլ սիրելի զոքանչիս պատկերը, դե հիմա գտեք», «այ սրանց լսեց, որ էս օրը գցեց իրան»։

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

2017 թվականի  հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ»  մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։ Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինիս ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։ Վերջինս աշխատում է նույն մանկապարտեզում։

Հաջողվել է վնասազերծել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին և երեխային անվնաս ազատ արձակել։ Փոքրիկը վնասվածքներ չունի։

Զենքի գործադրմամբ ակնհայտ անչափահաս երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի  218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։  Քրեական գործը վարույթ է ընդունվել ՀԿԳ քննիչի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս