ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում այցագրերի չեղարկումը Վրաստանի բնակիչների համար

Ռուսաստանը չի բացառում առաջիկայում Վրաստանի հետ փոխադարձ հիման վրա անայցագիր ռեժիմի սահմանման հնարավորությունը:

Այդ մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը: «Չենք բացառում հեռանկարում փոխադարձ հիման վրա անայցագիր ռեժիմի սահմանման հնարավորությունը: Այլ բան է, որ այդ ուղղությամբ առայժմ դժվար է առաջ շարժվելը:

Խանգարում է նախեւառաջ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, որոնք, ինչպես հայտնի է, խզվել են Թբիլիսիի նախաձեռնությամբ»,-ասել է նա: Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Իզվեստիա»-ին հաստատել է, որ այցագրային հարցերը նոյեմբերի կեսին Պրահայում Կարասինի հետ բանակցությունների օրակարգում են: Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ այցագրային ռեժիմ է սահմանվել 2000 թվականին: 2012 թվականի մարտին Վրաստանը միակողմանի կարգով չեղարկել է այցագրային ռեժիմը ռուսաստանցիների համար:

Ռուսական կողմը 2015 թվականի վերջին մի շարք միջոցներ է ձեռնարկել Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմն ազատականացնելու ուղղությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս