ՀՀ ոստիկանապետի թիկնազորի պետի աղջկան պաշտոն են տվել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դուստրը՝ Քրիստինե Հակոբյանը, սեպտեմբերի 28-ին նշանակվել է Էրեբունի շրջանի թիվ 66 մանկապարտեզի տնօրեն։
Մենք գրել էինք, որ 2012-ին նա նշանակվել է մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ապա 2015-ին ֆիզարձակուրդ է գնացել՝ երեխա ունենալու կապակցությամբ։ Մանկապարտեզի տնօրենի նշանակման՝ այդ ժամանակ գործող կարգի համաձայն, պարտադիր է ոչ միայն բարձրագույն կրթությունը, այլև 5 տարվա աշխատանքային ստաժը, որն այդ ժամանակ բացակայում էր, իսկ հիմա և՛ երեխան է մեծացել, և՛ 5 տարվա ստաժն է լրացել, ու նա նշանակվել է տնօրեն։
Ի դեպ, տնօրենների նշանակման կարգում փոփոխություն է կատարվել՝ 5 տարվա ստաժը փոխարինվել է 2-ով։ Իսկ 2015-ից նրա «տեղապահը»՝ Նունե Միրոյանը ևս նշանակվել է տնօրեն՝ այլ մանկապարտեզում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։