Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությանը «գցել են». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությանը «գցել են»: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ «Սլավ Գրուպ» ՓԲ ընկերություն դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ Արմեն Սիմոնյանից հօգուտ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի բռնագանձվի 1 միլիոն 730 հազար դրամ:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նրա հայցը: Նկատենք, երբ այլ մարմիներ են դատարան դիմում ընդդեմ «Սլավ Գրուպ»-ի, դատաքննության փուլում հրաժարվում են իրենց հայցից: Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանը աղբահանության համար շուրջ 2 միլիոն դրամի չափով դատական հայց էր ներկայացրել պատգամավորին պատկանող ընկերությանը, իսկ ահա ավելի ուշ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հրաժարվել էր հայցից: Ստացվում է, որ պատգամավորը կարողանում է ուրիշներին դատի տալ և հաղթել, բայց երբ նրա դեմ է որևէ մեկը քայլ իրականացնում, ճանապարհի կեսից հանձնվում է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031