ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման ևս մեկ դեպք:
Խոսրովի արգելոցում հրդեհի կապակցությամբ հարուցված քրեական գործը շարունակվում է և նորմալ քննություն է ընթանում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը և Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը, ովքեր այս տարվա սեպտեմբերի 18-ից որպես անհայտ կորած՝ որոնվում էին Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից։
Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի անվտանգության շենքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անդրադառնալով Կապանի օդանավակայանի կառուցման խնդրին` Վ.Հակոբյանը նշեց, որ շենքը կառուցվում է, մայիս-հունիսին պլանավորված է առաջին չվերթը: Ըստ նրա` ինքնաթիռն արդեն գնված է, գտնվում է Չեխիայում և մարտին կլինի Հայաստանում:
Նոյեմբերի 1-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդգար Կ.-ին։
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի հայտարարություններին լուրջ չի վերաբերվում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նոր հրամանագիր է ստորագրել:
Շուրջ 1 ժամ առաջ Սիսիանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանն ինքնաբացարկ է հայտնել, և ՀՀԿ-ի թեկնածուն` գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը, նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում միակն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Շենգավիթ վարչական շրջանում բազմաբնակարան շենքերից մեկի վերելակում կինը հափշտակության է ենթարկվել:
Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց 2017 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին որոշման նախագիծը:
Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների մանրածախ սակագների վերաբերյալ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00- ի սահմաններում, իրենց տանը գազի կաթսայի արտահոսքի հետևանքով:
Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վիզաների կենտրոնների վերաբերյալ հարցով դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:
Նոյեմբերի 1-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Սեդա Մ.-ն:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձարարականներ տվեց որոշ սահմանափակ ռեսուրսներից օգտվելու համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրումը պարզեցնելու վերաբերյալ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին հովվապետական այցով ժամանեց Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո:
Առաջիկա 5 օրերը կանցնեն արևառատ և բավականին տաք։
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Մայրաքաղաքի փողոցներում ամեն քայլափոխի քաշված «կարմիր գծերը», որոնք ի սկզբանե նախատեսված էին ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու տարեկան կտրվածքով կամ օրական գումարներ վճարած վարորդներին, վերածվել են մեկ այլ ծառայություն մատուցող օբյեկտի՝ «ավտոշուկայի» վարձակալությամբ տրվող ավտոմեքենաների հանգրվանի։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղի հափշտակությունից անցել է ավելի քան երկու շաբաթ, սակայն դեռեւս իրավապահները չեն հայտնաբերել ո՛չ գլխավոր մեղադրյալին՝ Յուրի Ցիգանկովին, որին մեղադրում են բանկը թալանելու մեջ, ո՛չ էլ առանձնապես խոշոր չափերով գողոնը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի վերջին նիստի ժամանակ հաստատվել է ՎՊ 2018թ. գործունեության ծրագրի նախագիծը և ուղարկվել ԱԺ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ի թիվս այլ պետական մարմինների՝ ՎՊ-ն հաջորդ տարի նախատեսել է ստուգումներ անցկացնել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուսական մամուլի ամենաքննարկվող թեմաներից մեկը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի աղմկահարույց ամուսնալուծությունն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները շարունակում են մեծացնել Հայաստանի՝ առանց այն էլ ահռելի պետական պարտքը՝ նորանոր վարկեր ներգրավվելով: Մասնավորապես ՀՀ-ի ևԱսիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը, և, ըստ այդմ, Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ՝ 40 մլն դոլար գումարի չափով:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողներն այսօր փակել էին Երևան-Էջմիածին մայրուղու՝ «Զվարթնոց» օդանավակայանին հարող խաչմերուկը: Ծնողները պահանջում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, որպեսզի պարզաբանում ստանային, թե ինչպես է ստացվել, որ իրենց դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվել է Փարաքարի հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մակարյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին` ժամը 07:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել են Գորիսի ՔԿՀ և սկսել են բոլոր խցերում ստուգումներ իրականացնել՝ ընդ որում, տակնուվրա անելով ամեն ինչ: Այս ստուգումները դուր չեն եկել կալանավորներին ու դատապարտյալներին, որոնք սկսել են դժգոհություն արտահայտել և մեծ աղմուկ բարձրացնել: Շատ արագ իրավապահներին հաջողվել է կարգավորել իրավիճակը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վերջերս նախագահականից հետաքրքրվել են ցմահ ազատազրկման դատապարտված մի քանի անձանց տվյալներով։ Խոսքը, մասնավորապես, այն դատապարտյալների մասին է, որոնք քրեակատարողական հիմնարկում այս ընթացքում աչքի չեն ընկել հակաօրինական վարքագծով, ունեն դրական բնութագրեր, կարգապահական տույժեր և հնից մնացած քաղհայցեր չկան նրանց նկատմամբ, և որոնց կարող են երաշխավորել պետական տարբեր պաշտոնյաներ, մտավորականներ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կինը՝ ԿԲ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության բաժնի պետ Հասմիկ Ղահրամանյանը, նշանակվել է ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական։ Մեր տեղեկությունը հաստատեց ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը։
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 21:36-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի նախկին լիմոնադի գործարանի մոտակայքում:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 29-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչել պոռնկագրական նյութեր տարածելու մեջ և դատապարտվել չորս հարյուր հազար դրամ տուգանքի։