Վրաերթ Արցախում. կա վիրավոր

Հոկտեմբերի 30-ին ժամը 18:24-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Մարտակերտ քաղաքի Ակ.Սախարովի փողոց օգնություն ցուցաբերելու նպատակով:

Տեղ հասնելուց պարզվել է, որ ժամը 18:15-ի սահմաններում Ա. Օ.-ն իր վարած «ՎԱԶ-21063» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ա.Օ.-ին: Վրաերթի հետևանքով տուժածին հրշեջ-փրկարարները տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և Մարտակերտի շտապօգնության մեքենայով տեղափոխել «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ: Ըստ բժշկներից ստացված տեղեկության տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Տեսանյութեր

Լրահոս