Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Թումանյանի Ոստիկանության բաժնի պետը, ինչը կապված է Երևանում կրակոցներով զուգորդված աղմկահարույց սպանության հետ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արտակ Գյուրջինյանը նշանակվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ՝ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվելով Ոստիկանության Բազումի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թումանյանի բաժնի ոստիկանության պետ Վ. Մոսինյանի ազատման պատճառը Երևանում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած կրակոցներով զուգորդված աղմկահարույց սպանությունն էր, երբ Լոռու մարզի բնակիչները մի իսկական «Սիցիլիայի էին վերածել» մայրա քաղաքի կենտրոնը։

Սակայն ՀՀ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի, Ոստիկանության կազմակերպված հանցավորությա դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու արդյունքում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ Վրաստանի իրավապահ մարմինների հետ համագործակցելով՝ Վրաստանում հայտնաբերել են սպանության կասկածանքով հետախուզման մեջ գտնվող 35-ամյա Ալբերտ Բլբուլյանին և 33-ամյա Արմեն Կարադավիդովին։

Ամբողզջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031