Արմավիրում երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոﬕտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոﬕտեի դեպարտաﬔնտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։ Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինիս ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։ Վերջինս աշխատում է նույն մանկապարտեզում։
Իրավապահ մարﬕնների ձեռնարկած ﬕջոցառուﬓերի արդյունքում հաջողվել է վնասազերծել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին եւ երեխային անվնաս ազատ արձակել։ Փոքրիկը ﬖասվածքներ չունի։ Զենքի գործադրմամբ ակնհայտ անչափահաս երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով-խմբ.)։ Քրեական գործը վարույթ է ընդունվել ՀԿԳ քննիչի կողﬕց»,- ասված է հաղորդագրության ﬔջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի ﬔջ կասկածվողը կամ ﬔղադրվողը համարվում է անﬔղ, քանի դեռ նրա ﬔղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարٳթյան օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի ﬔջ մտած դատավճռով: