Նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 3-ին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատանդ պահված երեխայի հայրը շնորհակալություն է հայտնում երեխային ազատ արձակելու գործողության մասնակիցներին:
Արմավիր քաղաքի մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ պահող տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերում:
Արմավիր քաղաքի մանկապարտեզում երեք տարեկան երեխային պատանդ պահած քաղաքացին փորձել է ինքն իրեն ﬖասել, իսկ ոստիկանները նրան ﬖասազերծելու համար հատուկ ﬕջոց են կիրառել:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական համայնքի Քուչակ թաղամասի Մշակույթի տան մոտ քաղաքացին ավտոմեքենան կայանելու պահին ընկել է ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրավապահ մարﬕնների գործողությունների արդյունքում Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ վերցված երեխան ազատ արձակվեց:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության ԶԼՄ-ների հետ կապի վերլուծության և լրատվության բաժնի ավագ տեսուչ Մարտուն Սիմոնյանը նոր մանրամասներ է ներկայացրել Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում զինված անձի կողﬕց պատանդ պահելու դեպքի վերաբերյալ:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը:
Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է անտառապահը:
Անցած շաբաթ խորհրդարանում և խորհրդարանից դուրս բավական բուռն քննարկումներ ծավալվեցին «Զինապարտության մասին» օրենքի նախագծի շուրջ։ Առաջարկվող օրինագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ուսման նպատակով տրամադրվող տարկետման կարգում՝ ըստ էության վերացնելով տարկետման իրավունքը, իսկ նման իրավունքից օգտվողների համար զինվորական ծառայությունը դարձնելով երեք տարի։
Կասկածվում են մեկ այլ քաղաքացու բանկային քարտից 630 հազար դրամ գումար կանխիկացնելու մեջ։
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել երեխաներից մեկին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով դեպքի վայրում է:
Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզ դանակով ներխուժած անհայտ անձը պահանջում է իր կնոջը, որը մանկապարտեզի աշխատակից է: Այս պահին մանկապարտեզի շենքում է տնօրենը, որը տղամարդու զոքանչն է և նաև 1 երեխա:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել` «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում տեղի ունեցած հանցավոր արարքների համար։
Լոռիում մեծ թվով ծառահատումներ իրականացնելու դեպք է գրանցվել և գործի շրջանակներում անտառապահ է ձերբակալվել:
Արմավիր քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մանկապարտեզի աշխատակիցներին եւ երեխաներին պատանդ վերցնելու դեպքի վերաբերյալ NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
«Մանկապարտեզի աշխատակիցներից մեկն ահազանգել է, որ դանակով մտել են մանկապարտեզ և հարձակվել իրենց վրա։ Այս պահին օպերատիվ խումբը դեպքի վայրում է, հանգամանքները պարզվում են, կտրվի լրացուցիչ տեղեկավտություն»։
Հոկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նորայր Հովհաննիսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական ցանցում անչափահաս աղջկա անվամբ ստեղծված կեղծ էջի միջոցով անառակաբարու տեսանյութեր և հաղորդագրություններ տարածած անձի ինքնությունը։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառ է կոտրվել և ընկել կայանված մեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողկան հիմնարկում պահվող դատապարտված և կալանավորված անձանց կողմից նույն հիմնարկներում պահվող մեկ այլ կալանավորված անձի նկատմամբ պարբերաբար բռնություններ գործադրելու, ինչպես նաև նշված քրեակատարողական հիմնարկներում աշխատող պաշտոնատար անձանց կողմից այդ դեպքերի մասին իմանալու և օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու դեպք:
Լեհաստանի կառավարությունը մտադիր է ակտիվորեն գործել եւ Ֆրանսիայի իշխանությունների հետ տարբեր մակարդակներով մի ամբողջ շարք բանակցություններ վարել ծագումով լեհ Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապի հուշարձանը հանրապետություն տեղափոխելու հնարավորության շուրջը՝ հուշարձանից խաչն ապամոնտաժելու անհրաժեշտության վերաբերյալ Ֆրանսիայի Պետական խորհրդի որոշման պատճառով:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 2.00-ին, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 հասցեի մոտ բախվել է բետոնե պատնեշի և կողաշրջվել:
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցության շրջանակում Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերը կտեղափոխվեն ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:
Հոկտեմբերի 31-ին արևմտյան շրջաններում, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության հերթական դեպքն է գրանցվել, այս անգամ՝ Արարատի մարզում։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Անտառային փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մանրամասները. եղբայրները ձերբակալված են։
Հարգելի գործընկերներ Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք» ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը: