
Նախարարը խոստովանել է` աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենալու, փոխարենը բարձրանալու են հարկերն ու ապրանքների գները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոստովանել է, որ առաջիկա երեք տարիներին Հայաստանում թոշակների և աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենալու, դրա փոխարեն անընդմեջ բարձրանալու են հարկերն ու ապրանքների գները:
Բայց Արամյանը խոստանում է, որ առաջիկա տարիներին Հայաստանում լինելու է 4-5-տոկոսանոց տնտեսական աճ, իրենք հիմա զբաղված են նախադրյալներ ստեղծելով: Մնում է, որ մինչև այդ նախադրյալների ստեղծումը Արամյանից ու Կարապետյանից բացի, երկրում էլի մարդ մնացած լինի, որովհետև միակ բանը, ինչը Արամյանի և նրա ղեկավար Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության գործունեության արդյունքում կայուն աճ է արձանագրում՝ արտագաղթն է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։