Դատախազությանը չհաջողվեց խստացնել Բարսեղ Բեգլարյանի տունը թալանած անձի պատիժը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությանը չհաջողվեց խստացնել գործարար Բարսեղ Բեգլարյանի տունը թալանած անձի պատիժը. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

2016 թվականի հունիսին հրապարակվեց, որ գողություն էր կատարվել գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի առանձնատնից և ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանի տնից: Այս արարքի համար գողության մեջ մեղադրվողներից Նիկոլայ Հարությունյանը ազատազրկման էր դատապարտվել 6 ամիս ժամկետով, իսկ ահա Շահեն Գասպարյանը՝ 11 տարի:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մեղադրող դատախազ Խ. Երեմյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ Շահեն Գասպարյանի պատիժը խստացվի, և նա ազատազրկման դատապարտվի 13 տարի ժամկետով: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրող դատախազի դիմումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031