
ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը վիրահատվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը մոտ 10 օր առաջ վիրահատվել է Երևանում։ Այժմ նրա առողջական վիճակը լավ է:
«Անձի առողջությանը վերաբերող տեղեկությունները համարվում են անձնական տեղեկություններ, ուստի որևէ կերպ չեմ մեկնաբանի լուրը»,- մեզ ասաց Արսենյանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը: Նշենք, որ Արսենյանը վերջին շրջանում պասիվ է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին, հարցազրույցներ չի տալիս: Մամուլը ժամանակին գրեց, որ Արսենյանը վաճառել է բիզնեսը, եւ տեղեկություններ կային, թե պատրաստվում է մշտական բնակության մեկնել ԱՄՆ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։