Նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյա հոբելյանների կապակցությամբ այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:
Սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացում, սոցիալական աշխատողի առաքելություն, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում սոցիալական աշխատողի դերի կարևորում. հանրային ռադիոյի «Կենսաձև» հաղորդման շրջանակներում այս հարցերի շուրջ է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:
Հակավիրուսային «Կասպերսկի լաբորատորիա»-ն հայտնել է բանկերի դեմ նոր թիրախային կիբեռգրոհի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ կիբեռգրոհի արդյունքում տուժել են նաեւ հայկական բանկերը: «Բանկային համակարգի վրա բավականին մեծ հարձակում է տեղի ունեցել, որի թիրախում հիմնականում ռուսական բանկերն են հայտնվել, բայց գրոհից անմասն չեն մնացել նաեւ հայկական եւ մալազիական բանկերը»,-ասաց նա:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, այցելեց «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ, որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 23-ին, վարչապետը ծանոթացավ հիմնադրամի 25-ամյա գործունեությանը, իրականացրած ծրագրերին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
2018 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար նախատեսվել է 298 միլիոն 385 հազար դրամ: Այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ծախսերի հիմնական մասը՝ 78 տոկոսը, աշխատավարձն է:
Նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուշադիր հետևել է Արմավիրի մանկապարտեզում 3 տարեկան երեխային պատանդառության գործընթացին, պարբերաբար պարզաբանումներ է ստացել ոստիկանութունից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Դերասան եւ դիրիժոր Արմեն Ջիգարխանյանն ակտիվորեն ղեկավար աշխատանքի է լծվել թատրոնում, փորձերն անցնում են սովորական ռեժիմով:
«Ոչ միայն Եվրամիության, այլև Եվրոպայի խորհրդի գրեթե բոլոր անդամները, բացառությամբ 3-ի` Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան, ստորագրել են առնվազն Ստամբուլյան կոնվենցիան, որը խոսում է դարձյալ նույն հարցերի մասին: Իհարկե, ոչ բոլորն են դեռևս վավերացրել, բայց հիմնավորումներ կան, թե ինչու ոչ բոլորը: Այո, մասամբ դա քաղաքական հիմնավորումներ են, սակայն որոշ դեպքերում էլ դա անցումային շրջանի հետ է կապված, որովհետև մինչև երկիրը վավերացնի, իր օրենսդրությունը պետք է համապատասխանեցնի այդ կոնվենցիային, իսկ դա բավականին մեծածվալ աշխատանք է ենթադրում` և՛ օրենսդրությունը, և՛ հաստատությունները»:
«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծում կան խնդրահարույց կետեր: Այս տեսակետն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կրկնեց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը:
«Այն բարեփոխումները, որ մենք պատրաստվում ենք անել, անելու ենք բյուջեի հաշվին»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանը մեկ ու կես տարի տևած անշարժությունից հետո երեկ ինքնուրույն առաջին քայլերն է կատարել:
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում գտվող ռադիոլոկացիոն կայանում՝ ծանոթանալու պիլոտային ծրագրով նոր հրթիռային կայանների տեղադրման աշխատանքներին:
Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ պետք է արվի լրագրողների աշխատանքն ԱԺ-ում ավելի արդյունավետ դարձնելու համար:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 9.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ.Սարկավագի փողոցի թիվ 11 տան մոտ վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Զանան Վարդիկյանին, որը տեղում մահացել է:
ՀՀԿ խորհրդի նիստում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հնչած բուռն մտահոգությունները փարատելու համար նախագիծն այժմ լրամշակվում է, հստակեցվում են ձևակերպումները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրիի Մուսայելյան փողոցի թիվ 81/5 հասցեի դիմաց իրար էին բախվել «Մերսեդես Բենս» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
ՀՀ նախագահի աշխատակազմին տրամադրվող միջոցները 2018 թվականին կկրճատվեն: Այսօր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն ասաց, որ, եթե 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմին տրամադրվող ծախսերը նախատեսված էր 4 միլիարդ 880 միլիոն դրամ, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է տրամադրել 2 միլիարդ 381 միլիոն դրամի չափով […]
Հոկտեմբերի 31-ին ժամը 19:38-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհի 20-րդ կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին:
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն:
Ազգային ժողովի պատգամավորների բացակայությունների դեպքում պահումներ են կատարվում նրանց աշխատավարձերից: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը:
Մեծամորի ատոմակայանի փակման մասին քննարկումները նախաձեռնվում են արհեստականորեն և որևէ առնչություն չունեն իրականության հետ:
Երևանն ու Մոսկվան մշակում են համատեղ ներդրումային ֆոնդի շրջանակում ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզը. միջոցները կարող են ուղղվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու էներգետիկայի ոլորտներում ծրագրերի ֆինանսավորմանը:
Հայաստանը պատրաստ է մրցակցել Ռուսաստանի Դաշնություն լոլիկ մատակարարող երկրների հետ:
Անչափահասը մոր ընկերոջ կողմից սեռական բռնությունների զոհ է դարձել:
Այն դեպքում, երբ հին նմուշի անձնագիրը ներկայացվել է փոխանակման օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կամ անձը կորցրել է անձնագիրը և դիմել է նորը ստանալու համար, իսկ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետը (հանրության մոտ ընդունված ելքի վիզա հասկացությունը) դեռ չի ավարտվել, այն փոխանցվում է նոր անձնագրում և քաղաքացին դրա համար առանձին չի վճարում։
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել ձերբակալել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության անտառապետին:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա սեպտեմբեր ամսվա մեջ մի քանի անգամ մամուլին հայտնի դարձան դեպքեր, որ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել են: Եղան դեպքեր էլ, որ Հայաստանում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք են հատել պետական սահմանը և լքել երկիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեյրան Սարոյանը նախօրեին վերադարձել է Հայաստան, ԱԺ պատգամավորի մտերիմները վստահեցնում են, որ նա կազդուրվել է ու կգա նիստերին։