2018 թվականին 150 միլիոն դրամ է հատկացվելու քրեակատարողական հիմնարկները դեղերով ապահովելու համար
«Այն բարեփոխումները, որ մենք պատրաստվում ենք անել, անելու ենք բյուջեի հաշվին»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Դ. Հարությունյանի խոսքով՝ պրոբացիոն ծառայողների թիվ ներկայումս 77 է, նախագծով ավելացնում են 35 հաստիք՝ փորձելով ապահովել այդ հաստիքները համապատասխան միջոցներով: Նա նաև նշեց, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության աշխատակազմում 3 հաստիք է ավելանում:
«Երկու կարևոր փոփոխություն է տեղի ունեցել քրեակատարողական համակարգի հետ կապված: Գիտեք, որ խիստ անբավարար էր դեղամիջոցներով ապահովումը: Այժմ էապես փոխվում է դեղերի համար հատկացվող գումարը: Նախորդ տարիներին հատկացվել է 40 միլիոն դրամ, այս տարի էական փոփոխություն է տեղի ունենում, ու կհատկացվի 150 միլիոն դրամ»,- նշեց նախարարը: