Բաժիններ՝

ՄԻՊ-ը՝ Արմավիրի մանկապարտեզում 3 տարեկան երեխայի պատանդառության և կրթօջախների անվտանգության մասին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուշադիր հետևել է Արմավիրի մանկապարտեզում 3 տարեկան երեխային պատանդառության գործընթացին, պարբերաբար պարզաբանումներ է ստացել ոստիկանութունից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Անմիջապես, երբ երեխան ոստիկանության ջանքերով արդեն ազատ էր արձակվել, միանգամից գիշերով հիվանդանոց ենք այցելել, ընտանիքի անդամների թույլտվությամբ ՄԻՊ ներկայացուցիչները եղել են այդ տանը, տեսակցել ծնողներին, երեխային, պատրաստակամություն ենք հայտնել թե’ հոգեբանական, թե’ այլ մասով աջակցելու»,- ասաց նա:

Ըստ Ա.Թաթոյանի` այս դեպքը ևս մի կարևոր խնդիր է վեր հանում` անվտանգության ապահովումը մանկապարտեզներում և դպրոցներում: Այդ պատճառով, ինչպես նշեց Թաթոյանը, նախատեսում է շատ ավելի մեծացնել այդ ուղղությամբ աշխատանքը, արդեն ունեն նոր գործառույթ` խնդիրների դեպքում անարգել այցելելու կրթական հաստատություններ:

Նրա կարծիքով` եղանակներից մեկը կարող է լինել տեխնիկական միջոցներով անվտանգության ապահովումը` փակ, կոդավորված դռներ, ինչպես ժամանակակից աշխարհում է արվում.

Կարդացեք նաև

«Լուծումը պետք է շատ նուրբ լինի, քանի որ երեխաների հետ գործ ունենք, այն էլ` մանկապարտեզի: Այսօր այդ առումով մտահոգիչ է վիճակը, որովետև այսօր շատ հեշտ կարելի է միջին մանկապարտեզ մտնել և հասնել անգամ մինչև խումբը կամ դասարան»:
Ա.Թաթոյանը նշեց, որ կրթության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մյուս ՏԻՄ-երի հետ պետք է աշխատեն` լուծումներ գտնելու համար, փորձելու են հասկանալ կարիքները, ինչ կարգի միջոցներ պետք է ձեռնարկվեն:

Անդրադառնալով իրավապահների անգործությանը` ՄԻՊ-ը նշեց, որ աշխատում են այդ ուղղությամբ, փորձում են հասկանալ, թե նախկինում կանխարգելիչ բավարար միջոցներ ձեռնարկվե՞լ են և արդյոք օրենսդրական լուծումները այդ հնարավորությունը տվե՞լ են. «Այս պահին, քանի որ քննություն է ընթանում, կանխակալ գնահատական չեմ կարող տալ: Այդ հարցին քննությունը պետք է պատասխանի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս