Բաժիններ՝

«Սա մեր պարտականությունն է վաղուց արդեն». Դավիթ Հարությունյանը` ԵՄ պարտադրանքի մասին

«Ոչ միայն Եվրամիության, այլև Եվրոպայի խորհրդի գրեթե բոլոր անդամները, բացառությամբ 3-ի` Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան, ստորագրել են առնվազն Ստամբուլյան կոնվենցիան, որը խոսում է դարձյալ նույն հարցերի մասին: Իհարկե, ոչ բոլորն են դեռևս վավերացրել, բայց հիմնավորումներ կան, թե ինչու ոչ բոլորը: Այո, մասամբ դա քաղաքական հիմնավորումներ են, սակայն որոշ դեպքերում էլ դա անցումային շրջանի հետ է կապված, որովհետև մինչև երկիրը վավերացնի, իր օրենսդրությունը պետք է համապատասխանեցնի այդ կոնվենցիային, իսկ դա բավականին մեծածվալ աշխատանք է ենթադրում` և՛ օրենսդրությունը, և՛ հաստատությունները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը ԵՄ-ի՞ պարտադրանքն է:

Ըստ նրա` ընտանեկան բռնության դեմ պայքարը ոչ թե եվրոպական, այլ համաշխարհային երևույթ է և դա չի սահմանափակվում զուտ Եվրոպայով:

Դ. Հարությունյանը նշեց, որ ՄԱԿ-ի շրջանակներում ևս կան գործիքներ, կոմիտեներ, որոնք կարող են քննել երկրների դեմ ներկայացված բողոքները, երբ երկիրը չի կատարում իր պարտականությունները:

Նրա խոսքով` ՄԻԵԴ-ը մշակել է նախադեպային իրավունք, որի համաձան` երկրները պատասխանատու են` անկախ նրանից կընդունեն նման օրենք, թե չընդունեն, ստորագրեն Ստամբուլյան կոնվենցիան, թե չստորագրեն: Նախարարը նշեց, որ ընտանեկան բռնության դեպքերում, երբ երկիրը չի կատարել զոհին պաշտպանելու իր պարտականությունը, այդ երկրները պատասխանատու են:

Կարդացեք նաև

«Նախադեպային իրավունքը զարգացված է, մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, և մենք պարտավորենք կատարել դատարանի որոշումները: Այնպես որ խնդիրը ԵՄ հետ հարաբերությունների հենք պետք չէ դարձնել: Սա մեր պարտականությունն է վաղուց արդեն և մենք բազմաթիվ միջազգային փաստաթղթեր այդ մասին ստորագրել ենք` սկսած 1993 թվականից»,- ասաց Դ.Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս