Միայն այս տարի 37 քաղաքացի ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը. 7-ը հետախուզվում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա սեպտեմբեր ամսվա մեջ մի քանի անգամ մամուլին հայտնի դարձան դեպքեր, որ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել են: Եղան դեպքեր էլ, որ Հայաստանում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք են հատել պետական սահմանը և լքել երկիրը:

Հոկտեմբերի 4-ին գրավոր հարցմամբ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանից հետաքրքրվեցինք, թե քանի նման դեպք է գրանցվել, քանի՞սն են եղել ՀՀ տարածքից սահմանը հատողները և այլն:

ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ե. Մկչտրյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով՝ ՀՀ պետականը սահմանն ապօրինի հատելու թվով 31 դեպք է արձանագրվել: Այդ դեպքից 24-ը Հայաստանի տարածքից ապօրինի դուրս գալու դեպքերն են, իսկ 7-ը՝ այլ երկրներից դեպի Հայաստան մուտքի դեպքերն են:

Վերոհիշյալ 31 դեպքով քրեական հետապնդում է իրականացվել 37 անձի նկատմամբ, որոնցից 7-ը չեն հայտնաբերվել (գտնվում են ՀՀ տարածքից դուրս), և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս