Բաժիններ՝

««Հայաստանի ներդրողների ակումբ»-ը նոյեմբերին կհայտարարի շուրջ մեկ մլրդ դոլարի ծրագրերի մասին». Սերժ Սարգսյան

Երևանն ու Մոսկվան մշակում են համատեղ ներդրումային ֆոնդի շրջանակում ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզը. միջոցները կարող են ուղղվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու էներգետիկայի ոլորտներում ծրագրերի ֆինանսավորմանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2017 թվականի հունվարի վերջին: Նրա գործունեությունն ուղղված է լինելու այն ոլորտների ֆինանսավորմանը, որոնք կարող են ապահովել երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճ, ներմուծման փոխարինում, արդյունաբերական կոոպերացիայի զարգացում:

«Ինչ վերաբերում է ռուս-հայկական ֆոնդին՝ մենք շարունակում ենք աշխատանքը: Վերջերս նրա ներկայացուցիչները եղել են Հայաստանում: Եթե խոսենք ներդրումների համար ոլորտների մասին, ապա դրանք են՝ ՏՏ-ն, էներգետիկան, բարձրտեխնոլոգիական արտադրությունը…Այժմ կողմերն աշխատում են ճանապարհային քարտեզի ձևավորման վրա»,- ասել է ՀՀ Նախագահը:

Միաժամանակ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ զուգահեռ Հայաստանում ստեղծվել է ևս երկու ներդրումային ֆոնդ. դրանցից մեկը Համահայկական ներդրումային ֆոնդն է, երկրորդը՝ «Հայաստանի ներդրողների ակումբը»: «Նոյեմբերի 13-ին այս ֆոնդը Երևանում կազմակերպելու է մեծ շնորհանդես՝ ներդրումային ծրագիր սկսելու մասին (մեկ միլիարդ դոլարից մի փոքր ավելի): Դրանք ներդրումներ են հիմնականում Հայաստանի էներգետիկայի ոլորտում, ինչն իր մեջ ներառում է և Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացումը, նոր հիդրոէլեկտրակայանի կառուցումը և Schneider Electric հայտնի ընկերության էներգետիկների համար արտադրանքի կազմակերպումը: Եվ ես կարծում եմ, որ այդ արտադրանքը կգտնի իր սպառողին նաև ռուսական շուկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս