Բաժիններ՝

Արմեն Ջիգարխանյանն ակտիվորեն աշխատանքի է անցել թատրոնում

Դերասան եւ դիրիժոր Արմեն Ջիգարխանյանն ակտիվորեն ղեկավար աշխատանքի է լծվել թատրոնում, փորձերն անցնում են սովորական ռեժիմով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

«Արմեն Բորիսովիչն ակտիվորեն աշխատանքի է լծվել: Թատրոնում փորձերն ու ներկայացումներն ընթանում են հանգիստ, սովորական ռեժիմով»,- հայտնել է Սողոմոնյանը:

Ավելի վաղ նա հերքել է զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե դերասանն իր հետ միասին փորձել է բացել է Մոսկվայի Մալոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանի դուռը, որտեղ նա ապրում էր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ, եւ ձերբակալվել է ոստիկանության կողմից:

«Հերթական հերյուրանքը: Արմեն Բորիսովիչը բնակարան է բարձրացել տեղի բնակշահագործման գրասենյակի ներկայացուցչի հետ, որպեսզի մտնի եւ վերցնի իր փաստաթղթերը: Վիտալինան ոչ մի փաստաթուղթ չէր տվել, ներառյալ արտասահմանյան անձնագիրը, կենսաթոշակի վկայականը, բժշկական ապահովագրության վկայականը, բայց կողպեքները փոխված էին: Նա իջել է ցած, խոսել տնային կառավարչության ներկայացուցչի հետ եւ հեռացել:

Ոչ մի կարգախումբ է չի եղել, ես, ի դեպ, նույնպես այդ ժամանակ Մոսկվայում չէի, իսկ Արմեն Բորիսովիչի հետ հեռախոսակապի մեջ էի»,- պատմել է Սողոմոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս