Բաժիններ՝

Արցախում ավտոմեքենան ընկել է ձորը. կան վիրավորներ

Հոկտեմբերի 31-ին ժամը 19:38-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհի 20-րդ կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ: Նախնական տվյալներով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ.Բ.-ն իր վարած «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը:

Վարորդը, ուղևորներ` Ք. Հ.-ն, Գ.Շ.-ն, Մ. Հ.-ն և Ռ. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը Մ. Հ.-ին և Ռ. Հ.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից տեղափոխել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բժշկական կենտրոն ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածների վիճակը գնահատվել է բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս