Բաժիններ՝

«Նենց չլինի, որ մենք սարից իջած վայրենիներ ենք և ասում ենք, որ, այո՛, պետք է տղամարդը կնոջը ծեծի, ծնողներն էլ՝ երեխաներին». Էդուրադ Շարմազանով

«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծում կան խնդրահարույց կետեր: Այս տեսակետն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կրկնեց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը:

«Օրենքի շուրջ քննարկումները շարունակվում են, որպեսզի օրենքը բերվի ցանկալի տեսքի: Այնպես չէ, որ միայն Հանրապետականն է մտահագություն հայտնել, լսումների ժամանակ առնվազն 2 այլ խմբակցություններից եղել են պատգամավորներ, որոնք իրենց մտահագություն են հայտնել: Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք, որ կա մտահոգություն»,- ասաց Է.Շարմազանովը:

Ըստ նրա` օրենքում հստակություն չկա, թե ինչ է նշանակում տնտեսական, հոգեբանական բռնություն, որոշակիություն չկա նաև ապաստարանների մասով, խնդիրներ կան ծնողների հեղինակության հետ կապված և հազար ու մի խնդիր.

«Այնպես չէ, որ իմ ասածը վերջին ճշմարտությունն է, պարզապես մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք ու մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ պետության հիմնասյունն ավանդական ընտանիքն է: Եթե մարդիկ մոռացել են, ապա հիշեցնեմ, որ 2016 թվականին նոյմեբերի 26-ի հանրապետական համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ մեր պետության հիմքն ավանդական հայկական ընտանիքն է: Բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են հայկական ավանդական ընտանիքի համար, մենք պետք է առաջարկենք վերանայել: Հայկական ավանդական ընտանիքն, իրականում, հեռու է ծեծ ու ջարդից: Որևէ նորմալ մարդ բռնությանը կողմնակից չէ, ավելին՝ ՀՀԿ-ն դեմ է բռնությանը»:

Հարցին` օրենքը ԵՄ պարտադրա՞նքն է, Է.Շարմազանովը պատասխանեց. «Այս օրենքը բարեփոխվելու է, իսկ ես իմ մի ձայնի տերն եմ»:

«Մենք սրանով ֆիքսում են, որ ընտանիքում կա բռնություն: Ինչո՞ւ ենք գրում ընտանեկան բռնություն, կարելի է գրել ընտանիքի բռնություն: Եթե բռնություն է, պետք է դատապարտվի, նենց չլինի, որ մենք սարից իջած վայրենիներ ենք և ասում ենք, որ, այո՛, պետք է տղամարդը կնոջը ծեծի, ծնողներն էլ՝ երեխաներին»,- հավելեց Է.Շարմազամովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս