Որոնվում է «Լեո» կիևյան ռեստորանը նռնականետից գնդակոծած անձը: Նրա շարժառիթները դեռևս հայտնի չեն, սակայն, ըստ Strana.ua պարբերականի տեղեկությունների, ռեստորանի գնդակոծությունը կարող է կապված լինել քրեական աշխարհում «ռազբորկաների» հետ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ մարտի 10-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնաբքի և ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ժամը 16։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն «դեղորայքային թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է մի երեխա, որտեղ նրան առաջին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրելուց հետո տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն։
Մարտի 6-ին ժամը 08:48-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կրուգովայա 118 բնակելի առանձնատան էլեկտրալարերի կարճ միացումից կա հրդեհի վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մեղրու և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այս օրերին գտնվում է արտասահմանում։ ԱԻՄ-ական Գագիկ Սարուխանյանից փորձեցինք ճշտել՝ անձնակա՞ն, թե այլ նպատակով է Հայրիկյանը որոշ ժամանակով մեկնել Հայաստանից։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ 20 օր առաջ գրել էինք, որ Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում է։
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաջողվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով հայտնվել խորհրդարանում, այնուամենայնիվ, «Ժամանակ»-ի տեղեկություններով, նրա գործերն այնքան էլ լավ չեն:
Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
«Ժորա, Գեմո, Մանան…,- Ուլյանովկայի վերջին մոհիկանների անուններն է մտաբերում հարեւան գյուղի բնակիչը,- Մի ամիս առաջ եմ Ժորային տեսել, բայց երևի ինքն էլ ա գնացել, ըստեղ չի էլ, իսկ Գեմոյին մի քանի վախտ առաջ ինֆարկտ ա խփել, էլ չգիտեմ ինչ եղավ, դե Մանանն էլ կարծեմ մեր գյուղ ա տեղափոխվել»:
Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
2018 թ. փետրվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմանը համաձայն չլինելու պատճառով զինծառայության չմեկնած զորակոչիկ Տ. Մ.-ի գործով:
«Որ պետք է վերանորոգել, դա պարզ է, լավ է, որ անում են, բայց դրանով հարցը չի լուծվի. Երևանի սելավատարները պետք է աշխատեն»,- ասաց նա։
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամն այսուհետ իր արխիվում կունենա Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունների ամենամեծ հավաքածուներից մեկը, որը տասնամյակներ շարունակ հավաքագրել է ամերիկաբնակ հայ պատմաբան, դոկտոր Ռիչարդ Կիրակոսյանը:
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ դատարանը նշանակել է կրկնակի ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հետք» պարբերականի հրապարակման վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել:
Արցախի դիրքերում հակառակորդի շարժը դիտարկելիս 21-ամյա Նարեկ Ադիբեկյանին սպանել է համածառայակիցը՝ Կարեն Խաչատրյանը։
Air Arabia-ն Կանանց միջազգային օրը նշել է ամբողջությամբ կանանցից կազմված անձնակազմով:
ԱՄՆ Այովա նահանգի Թեյլորի շրջանում սեռական ոտնձգության համար մեղադրվող քաղաքացին Հայաստանից արտահանձնվել է ԱՄՆ:
Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում մարտի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:
Մարտի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, մարտի 12-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ քաղաքի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվեց անվանի հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Զաբել Եսայանի անունով:
Վրաստանի հյուսիս-արևմտյան հատվածներում այսօր ուժեղ քամի է սպասվում։ Ծովում կանխատեսվում է 4-5 մագնիտուդով փոթորիկ։ Հայաստանի առանձին վայրերում էլ մարտի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մարտի 9-ին, ժամը 11:18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 9-ին, ժամը 10։32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում քամուց վնասվել են 2 տան տանիքներ։
ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սննդամթերքի անվտանգության ռիսկերի, սպառման շուկայում առկա խնդիրների մասին։
7 տարի անց հայտնաբերվեց:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել էր, և նա բուժօգնություն էր ստանում «Աստղիկ» բժշկական կենտրոնում: