Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ս.թ. մարտի 13-ին քննարկել են «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մարտի 13-ին ճանաչողական այցով մեկնել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների կենտրոն:
ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի համատեղ միջոցառումների 2018թ. պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ներկայացուցիչը մասնակցում է մարտի 13-ից 15-ն անցկացվող ԱՊՀ ռազմաօդային ուժերի, հակաօդային և զենիթահրթիռային զորքերի, ինչպես նաև օդատիեզերային պաշտպանության սպաների հավաքներին:
«Յուրաքանչյուր քայլ, որը մենք կատարում ենք և որը վիճահարույց է, անպայման քննարկում ենք նաև միջազգային փորձագետների հետ, որպեսզի տեսնենք այլ երկրների փորձը, դատարանների փորձը, այլ երկրների մեկնաբանությունը և այլն»,- այսօր ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ահաբեկչության քարոզի և դրա արդարացման պատասխանատվության քրեականացման նախագծին։
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի Ուիլսոնի և Հարվարդի փողոցների միջև ընկած Մարիլանդ պողոտան Արցախի Հանրապետության պատվին կարող է վերանվանվել Արցախի փողոցի:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդման ռեպորտաժը, որում ծաղրում են անազատության մեջ գտնվող կանանց։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները: «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված վարորդը ձերբակալվել է:
Մարտի 13-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները կանխել են նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ:
Ազատությունից զրկման վայր, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի իրավունքի և պետական իրավասու մարմնի կողմից լրագրողի մուտքի թույլտվության կամ մերժման հարցերի իրավական ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել են հստակ իրավական չափանիշներ, որոնք, Պաշտպանի համոզմամբ, պետք է կիրառելի լինեն քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի հարցը որոշելիս:
Մարտի 13-ին ժամը 17:09-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Դ.Բեկ 4 հասցեում Ա.Հ.-ն ինքնասպանության փորձ է գործել` բաղնիքում դանակով վնասել է պարանոցի կոկորդային հատվածը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հետախուզվողին հայտնաբերեցին շուրջ 7 տարի անց։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50 մետր:
Մարտի 13-ին՝ ժամը 15:19-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Բազում գյուղում. այրվում է չբնակեցված տուն: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մոտ 2 տարի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի խորհրդական, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն էր։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը Երկիր ծիրանի խմբակցության համար կարող է մղձավանջային լինել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ոստիկանությունը հաճախ է հաղորդագրություններ տարածում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի մասին:
«Փաստ» թերթը գրում է. «2018 թ. պետական բյուջեով «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 498 միլիարդ 137 միլիոն 200 հազար դրամ, «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով՝ 81 միլիոն 527 հազար դրամ:
Մարտի 14-ին՝ ժամը 00:24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բ. Մուրադյան փողոցի թիվ 4 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` առաջիկայում ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր։ «Թե ուր` մեր աղբյուրները չկոնկրետացրին։ «Հարցը որոշման, իդեաների փուլում է»,- ասացին։
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության գնումների բողոքարկման խորհրդի անդամ Էմիլ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում անհանգստություն կա` ապրիլի 9-18-ն ընկած լյուֆտի մասով, երբ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ դե ֆակտո իշխանություն չի ունենալու, առաջադրվելու դեպքում էլ ընդամենը թեկնածու է լինելու:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Շենգավիթ թաղամասի 1-13, Հանրապետության, Խաչիկյան, Ֆրունզեի, Եսայան, Սարյան, Գործարանային փողոցների, Արշակունյաց պող. 69-120, 214-280, Բագրատունյաց փող. 42-53 համարների ջրամատակարարումը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 14-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում:
Ինչպես հայտնի է, 2019 թվականից ստեղծվելու է սնանկության դատարան, որը միայն սնանկության գործեր է քննելու:
Դեռևս փետրվար ամսին 168.am-ն անդրադարձել էր Գյումրու Ռուսթավելի փողոցի որոշ սալաքարերի վրա առաջացած ճաքերին: Փողոց մեր այցելության պահին սալաքարերի վրա ճաքերը գնալով նկատելի էին դարձել:
Թանդոյանց եկեղեցու գործով Թբիլիսիի քաղաքային դատարանում մարտի 13-ին սկսված դատական նիստը հետաձգվել է: