
Վարդան Ղուկասյանի գործերը լավ չեն․ նա List.am-ով վաճառքի է հանել ունեցվածքը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաջողվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով հայտնվել խորհրդարանում, այնուամենայնիվ, «Ժամանակ»-ի տեղեկություններով, նրա գործերն այնքան էլ լավ չեն:
Տևական ժամանակ է՝ վարդան Ղուկասյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Նույնիսկ այն աստիճան, որ սկսել է վաճառքի հանել իր ունեցվածքը՝ ավտոմեքենաներ, հողատարածքներ, շինություններ:
Ընդ որում՝ ավտոմեքենաների վաճառքի հայտարարությունը որոշ ժամանակ առաջ տեղադրված էր անգամ List.am հայտարարությունների կայքում, իսկ նշած հեռախոսահամարով զանգահարելիս զանգին պատասխանում էր անձամբ Վարդան Ղուկասյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։