Բաժիններ՝

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը

Վրաստանի հյուսիս-արևմտյան հատվածներում այսօր ուժեղ քամի է սպասվում։ Ծովում կանխատեսվում է 4-5 մագնիտուդով փոթորիկ։ Հայաստանի առանձին վայրերում էլ մարտի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:

168.am-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք վերոնշյալ երկու երևույթները կապված են միմյանց հետ։

«Այո, կապված են, բայց Հայաստանում փոթորիկ չի սպասվում, այլ սպասվում է քամու ուժգնացում։ Պարզապես Վրաստանի հատվածում ցիկլոնի ճակատային գոտին ուժեղ է արտահայտված»,- պարզաբանեց նա։

Ինչ վերաբերում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին, Սուրենյանն ասաց, որ լուսադեմին եղանակը կպարզվի, և 3 օր կլինի առանց տեղումների եղանակ. «Վաղը ցերեկը օդի ջեմաստիճանն այսօրվա նկատմամբ կբարձրանա 4-5 աստիճանով»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս