Բաժիններ՝

Լարսը փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ մարտի 10-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնաբքի և ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Վարորդներին հորդորում ենք կուտակումներից զերծ մնալու նպատակով առաջիկա օրերի ընթացքում խուսափել նշված ավտոճանապարհով եթևեկելուց»,-նշված է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031