
Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը նոր պաշտոն են տվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ 20 օր առաջ գրել էինք, որ Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում է։
Չէինք բացառել, որ նա կարող է առաջիկայում նոր նշանակում ստանալ՝ կախված «տանիքի ամրությունից»։ Պարզվում է՝ տանիքը դեռ կանգուն է, և նա օրեր առաջ նշանակվել է ՊԵԿ ստուգումների թիվ 13 բաժնի ղեկավար՝ Իջևան քաղաքում։ Մեզ պատմեցին, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Բրուտյանը նրան զգուշացրել է․ «Վարդան, չես տիրապետում իրավիճակին, սա վերջին լավությունն է քեզ, Տավուշում պետք է արդարացնես քեզ»։
Բանն այն է, որ երբ Մամիկոնյանը Կոտայքի հարկայինի պետն էր, Նաիրիի բաժնում չարաշահման դեպք հայտնաբերվեց, իսկ ավելի վաղ՝ 2017-ին, Աշտարակի տեսուչներից մեկը՝ Թաթուլ Գևորգյանն էր ձերբակալվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։