 
                        Ողջաբերդի համայնքապետին և նրա ընտանիքին ծեծի են ենթարկել հարևանները
 
                                    Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում մարտի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Վիճաբանության արդյունքում հարեւանների կողմից ծեծի է ենթարկվել համայնքապետ Նորայր Մելքոնյանը, նրա կինն ու որդին:
«Վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Հարեւաններն արդեն հայտնաբերվել են»,-ասաց նա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        