Մարտի 26-ին՝ ժամը 17:19-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վ.Համբարձումյան փողոցի թիվ 16 շենքի տանիքը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 27-ին՝ ժամը 06:19-ին, է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 36 շենքի վերելակում (3-րդ հարկ) քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի …
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 27-ին ժամը 08։00-ից մինչև մարտի 28-ը ժամը 19։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Տ. Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան,
Մարտի 26-ին՝ ժամը 18:30-ին, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքապետից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով հասցված վնասի չափերի արձանագրման համար կազմվել է հանձնաժողով. անհրաժեշտ է փրկարարների ներկայությունը:
Նոր Նորքի քրեական հետախույզները բնակարանային գողություն են բացահայտել։
Երևանի աղբահանության և սանմաքրման աշխատանքներով զբաղվող «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերության աշխատակիցները պարբերաբար ահազանգում են գործատուի կողմից տարբեր դրսևորումներով վատ վերաբերմունքի արժանանալու մասին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 27-ին ժամը 10։00-20։00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը, բացառությամբ Գայի պողոտայի 1, 6, 18, 20, 22, 26, 28, 32 համարների:
Մարտի 26-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող միջազգային օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով, 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով` Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող դեղատներից մեկից գողություն կատարած անձի ինքնությունը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին:
ՀՀ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 2017թ. հոկտեմբերի 30-ին պատանդառության և մանկապարտեզի աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«Բոլորը միաբերան 4 շաբաթ պնդում են, որ դեղատոմսերի կարգը պետք է։ Խնդիրն այն է, որ բժիշկների մի մասն ուզում է, որ կոռուպցիոն ռիսկերը մնան այնտեղ, որտեղ կան»,- այսօր խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ այս մասին ասաց ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
Մարտի 26-ին, ժամը 13:06-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ս.թ. մարտի 24-ին տեղի ունեցած քամուց ծառը կոտրվել և ընկել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը պատկանող հաղորդակցման լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կառույցի անդամ, բժիշկ-ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց, որ ԱՆ ընտրած քաղաքականությունը հեռանկարային է և իրատեսական մի քանի տարի հետո:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անընդունելի է համարում, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկա չէ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին։
Մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 26-ին, ժամը 14:25-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 673-րդ կմ-ին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ից Պավլովսկ քաղաքի հիվանդանոցում 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը մահացել է:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց. «Այս օրենքը ընդունելիս դուք հանրային կարծիք ուսումնասիրե՞լ եք, մոնիտորինգ արե՞լ եք, զարմանալիորեն ստացվում է, որ մեր կառավարությունը կտրված է ժողովրդից»:
«Եթե ոչինչ չանեինք, մարդիկ շարունակելու էին գնալ, դեղատներից գնել վտանգավոր դեղեր և անհասկանալի բուժումներ ստանալ, մարդիկ պետք է գնային և ուղղորդում ստանային՝ հատուկ դեղերի և դեղատների համար։ Մեր որոշումը հապճեպ չի եղել»,- այսօր խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
Մարտի 26-ին, ժամը 09:41-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի այգում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մամուլում գրել էին, որ քաղաքացիները ստացել են դեղեր, բայց չեն ընդունել, այլ հանել են վաճառքի «սև շուկայում», որովհետև այդ դեղերն արդեն դեղատոմսով են։ Հասարակությունը շատ արագ արձագանքում է որոշման բացթողումներին»:
«ՀՀ-ում դեղատոմսերի վրա անհրաժեշտ է ունենալ միայն ստորագրություն, կնիքի անհրաժեշտություն չկա»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
Մարտի 26-ին, ժամը 10:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 2/1 շենքի մոտակայքում ծառի ճյուղերը ս. թ. մարտի 24-ի քամուց պոկվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այն, որ մենք պետք է գնանք քաղաքակիրթ դեղատոմսերի միջոցով դեղ բերելու ճանապարհով, ակնհայտ է, բայց այն, որ այդ գործընթացի համար պետք է բարենպաստ պայմաններ լինեն, դա էլ է ակնհայտ»:
Մարտի 25-ին ժամը 16:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 1944թ. ծնված Գ. Հ-ն, տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ թունավորվել է շմոլ գազի և շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում ընթանում են «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները սկսել են նորմատիվներ հանձնել եւ ստուգարքային վարժություններ կատարել լեռնային տեղանքում փոխադրամիջոցների վարման թույլտվություն ստանալու համար: