Մարտի 27-ին, ժամը 11-ի սահմաններում շղթայական ավտովթար է տեղի ունեցել Նոր Նորքի վարչական շրջանում։ Գայի պողոտայում իրար են բախվել 6 ավտոմեքենա, որոնցից երեքը` կայանված։
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորական ինժեներներն ավարտում են «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարանների նախապատրաստումը տեղանքում միավորման կազմով հրամանատարաշտաբային զինավարժանքների անցկացման համար:
Մարտի 27-ին, ժամը 9-.40-ի սահմաններում, Երևանյան լճի կամրջի վրա իրար են բախվել թիվ 57 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուս և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Այս մասին հայտնում է ԴԱՀԿ լրատվական ծառայությունը:
Ես՝ Հովհաննես Գասլտյանն եմ, կինոռեժիսոր, ֆիլմարտադրող, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիրը։ Ընկերությունը գործում է 2005-ից, մասնագիտացված է միջազգային համատեղ ֆիլմարտադրության մեջ։ Մեր առաջին՝ «Խճճված Զուգահեռներ» (2009թ) ֆիլմը արտադրել ենք Նորվեգիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների և Ռուսաստանի մասնակցությամբ։
Մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից մեկով ամրագրված իրավադրույթի սահմանադրականության հարցը որոշելու համար:
ՌԴ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո շատերը մտահոգություն հայտնեցին, թե ինչ վիճակ է ներկայում Հայաստանի մարդաշատ առևտրի կենտրոններում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, իրենց տանը, կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ դատարավորներ են նշանակվել։
Մարտի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում 1955 թ. ծնված Սվետլանա Հ.-ից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 261 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 26.000 դրամ, 5 գ ոսկի և 2 բանկային քարտ՝ պատճառելով 91.000 դրամի վնաս:
«2017թ. ՏՏ ոլորտում 29.6% աճ է գրանցվել։ Ստեղծվել է 381 նոր ընկերություն, որոնք օգտվում են հարկային արտոնություններից։ 2017թ. ընթացքում նախարարության կողմից իրականացվել են «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն», «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն» ծրագրերը»:
Զանգվածային լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումներին ի պատասխան՝ ՀՀ ԱԻ նախարարությունը հայտնում է, որ դեռևս այս տարվա սկզբին նամակով դիմել է տարբեր կազմակերպությունների և հիշեցրել, որ հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ է խստորեն կատարել հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները:
Մարտի 27-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի տներից մեկից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2017 թ. հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու եւ սպանության փորձի գործով մի քանի օր առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել։
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից տարբեր ծրագրերի իրականացման համար հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարի չափը հասել է 907.281.869,7 ՀՀ դրամի (այսօրվա փոխարժեքով կազմում է 1 մլն 890 հազար դոլար):
2018թ. ապրիլի 3-ից Երևանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից: Նշված վիզաների համար ընդհանուր առմամբ այլևս հայտերը չեն կարող ներկայացվել Գերմանիայի դեսպանություն:
Արցախի Հանրապետության (ԱՀ) մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևողական է լինելու ԱՀ ոստիկանության կողմից իր նկատմամբ գործողությունների մասին Ասյա Խաչատրյանի պնդումներին պատշաճ իրավական արձագանք ապահովելու հարցում և այդ ուղղությամբ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները:
Սպանություն կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Ժամը 09։40-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են 33-ամյա Մուշեղ Մերկիբոսյանի վարած Газ 32213 մակնիշի 0859 Տ համարանիշի և 39-ամյա Արման Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի 35 QC 671 համարանիշի ավտոմեքենաները։
Գրպանահատություն կատարելու կասկածանքով տղամարդը բերման է ենթարկվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանին սնանկ ճանաչելու պահանջով օրերս դատարան է դիմել «Արարատ բանկ» ԲԲԸ-ն: Ուզունյանը բանկից մոտ 5 մլն դրամ վարկ է վերցրել, չի կարողացել վճարել գումարը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Շուտով Սահմանադրական դատարանից հեռանալու է եւս մեկ հնաբնակ: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ 2018-ի ապրիլի 12-ին լրանում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան հակոբյանի կենսաթոշակի տարիքը: Հակոբյանն այս պաշտոնին է 1996 թվականից՝ 22 տարի:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված ռեյտինգային թեկնածուներից է Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը։ Նա, պարզվում է, պատգամավորական աշխատանքին զուգահեռ շարունակում է զբաղվել նաեւ սնխչությամբ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Սպիտակ քաղաքի համայնքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական գնումների համակարգում ընթացիկ տարվա պետական գնումների լրացման մասին փաստաթուղթ է ներկայացրել:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ մարտավարություն եք նախընտրելու ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածում՝ հարցրինք «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանին։ «Ճիշտ է, «ծռերն» ուժային պայքարի ինչ-ինչ կոչեր հնչեցրել են, բայց մենք բացառապես խաղաղ պայքարի կողմնակից ենք, իրականացնելու ենք խաղաղ անհնազանդության գործողություններ»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: