
Քամուց ծառը կոտրվել և ընկել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը պատկանող հաղորդակցման լարերի վրա

Մարտի 26-ին, ժամը 13:06-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ս.թ. մարտի 24-ին տեղի ունեցած քամուց ծառը կոտրվել և ընկել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը պատկանող հաղորդակցման լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ծառից հեռացրել են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը պատկանող մալուխները: