
Շուռնուխ գյուղի տներից մեկի այգում արկ է հայտնաբերվել

Մարտի 26-ին, ժամը 09:41-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի այգում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այգում հայտնաբերվել է մեկ հակատանկային արկ:
Փրկարարները սահմանազատել են այգու տարածքը: Ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն՝ մինչ սակրավորների մոտենալը: