Երևանի մի շարք թաղամասերում մարտի 24-ին հուժկու քամիների պատճառով տանիքներ են վնասվել:
Չելյաբինսկում աղբամանի մեջ նորածնի դի է հայտնաբերվել: Այդ մասին գրում է «life.ru» -ն:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 22-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով նշված հիմնարկում խուզարկության են ենթարկել հավաքարար, 60-ամյա Անուշ Ս.-ին:
Խոշոր չափի յուրացման դեպք Վերնաշեն համայնքում։
Մարտի 24-ի ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունում գրանցվել է քամուց վնասների 56 ահազանգ, որոնցից 20-ը Երևանում, 7-ը՝ Արագածոտնի մարզում, 6-ը՝ Արարատի, 2-ը՝ Արմավիրի, 5-ը՝ Կոտայքի, 2-ը՝ Գեղարքունիքի, 9-ը՝ Լոռու, 4-ը՝ Շիրակի և 1-ը՝ Տավուշի մարզերում:
Կյանքից վաղաժամ հեռացած, բայց գեղեցիկ ու խորիմաստ երաժշտական ու գրական ստեղծագործություններ թողած Էդգար Էլբակյան կրտսերի գործերը նոր շունչ են ստացել:
Մասիսի հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյ հանձնելու և մեզի անալիզի պատասխաններ ստանալու աղմկահարույց պատմությունից հետո «Արմենպրես»-ը փորձեց պարզել, թե ինչ վիճակում են մարզային լաբորատորիաները, երբ են վերջին անգամ հագեցվել նոր սարքավորումներով, ինչ խնդիրներ ու կարիքներ ունեն:
Երևանի կենտրոնում մեքենայից կատարված գողությունը բացահայտվել է։
Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ:
Ոստիկանները ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու նոր դեպք են բացահայտել։
Դեղերն ընդունելու փոխարեն հանել էր վաճառքի։
Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի բյուջեն 2017 թվականին կազմել է ավելի քան 98 միլիոն դրամ, որի 36 միլիոն դրամը հատկացվել է աշխատավարձերին, 2 միլիոն դրամը՝ տրամադրվել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին,իսկ մնացած միջոցներն ուղղվել են համայնքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը:
ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանություն՝ «Կոկա Կոլա», «Ֆանտա նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» կեղծ ապրանքային նշաններով գազավորված ըմպելիքների արտադրության հայտնաբերման մասին:
Մարտի 23-ին «Մեդիա կենտրոնը» Գյումրիում՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներ․աղքատության հաղթահարմանն ուղղված քայլերը վերջին 10 տարիներին» թեմայով հանրային քննարկում էր կազմակերպել:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Սևան քաղաք` ծանոթանալու 2017 թ. Գեղարքունիքի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
«Երբ մարդը կտրված է իրական կյանքից՝ հուսախաբություններն ավելի շատ կլինեն, քան իրական ձեռքբերումները»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, խոսելով գարնանը սրացվող առողջական խնդիրների, դրանց հավանական բարդությունների ու հետևանքների մասին՝ նկատում է ասուլիսի բանախոս, բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը:
Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, շնորհվել է նաև պատվավոր կոչում:
Մարտի 24-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում քամուց վնասվել է տան տանիք:
Մարտի 24-ին, ժամը 15:20-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի թիվ 44 շենքի տանիքը:
Մարտի 24-ին, ժամը 14:33-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի 62ա շենքի գեղարվեստի դպրոցի տանիքը քամուց վնասվել է:
Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով գարնանը սրացվող առողջական խնդիրների, դրանց հավանական բարդությունների ու հետևանքների մասին, հոգեբան Արմինե Փաշայանը նշեց, որ մարդու կյանքում խնդիրներ միշտ կան, պարզապես հենց գարնանն է, որ սրվում է դրանց գիտակցման զգացողությունը, ինչը կապված է գարնան բերած կոնտրաստի հետ, երբ մարդը տեսնում է զարթոնք ապրող բնության նոր կյանքը և դրան զուգահեռներ տանում իր ներսում գոյություն ունեցող դատարկությունը և խնդիրները:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների առանձնացված մասով վարույթը մակագրվել է Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Արշակ Վարդանյանին:
Մարտի 24-ին, ժամը 11:04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում այրվում է կուտակած անասնակեր:
Մարտի 24-ին, ժամը 11:16-ին ահազանգ է ստացվել, որ Կողես-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, ավտոմեքենաների
Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խումբը բանաձև է ընդունել՝ իր համերաշխությունը հայտնելով Արցախի Հանրապետությանն ու վերջինիս ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
Մարտի 24-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի տան տանիքը քամուց վնասվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 3-րդ հարկից ընկած 2 տարեկան երեխան ծայրահեղ ծանր վիճակում «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Այսօր հոգեբան Արմինե Փաշայանը, բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը և սրտաբան, ընտանեկան բժիշկ Մհեր Խոնդկարյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին գարնանը սրացող առողջական խնդիրների մասին, անդրադարձան նաև դրանց հավանական բարդություններին և դրանց կանխարգելմանը:
Մարտի 24-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 14 շենքի (կարի արտադրամաս) տանիքը: