Օրերս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկել են «Վարդաշեն» ՔԿՀ տեղափոխվող, բաց տիպի դատապարտյալ Գ. Դ-ին: Վերջինիս մոտից հայտաբերվել և առգրավվել է 7,3 գրամ քաշով կանաչ բուսական չորացված զանգված:
«Նախնական տվյալներով` ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Լրացուցիչ տեղեկություն կհայտնենք հավելյալ»,- այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում:
Մարտի 26-ին, ժամը 09:54-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին քամուց վնասվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի պետական բժշկական քոլեջի տանիքը:
Մարտի 26-ին, ժամը 6.40-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց ու բախվել Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին։
Մարտի 23-ին, ժամը 23.00-ին, Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 58 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Մալաթիայում ոստիկանի էին դանակահարել․ կասկածյալը ժամեր անց հայտնաբերվեց:
Իսրայելական Arkia ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Դանակահարություն Արմավիր գյուղում․ 22-ամյա երիտասարդ է մահացել։ Հանցագործությունը բացահայտվել է։
Մարտի 25-ին ժամը 17:35-ին ԱՀ ԱԻՊԾ տնօրենի տեղակալից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Սպանդարյան 101 հասցեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 25-ին՝ ժամը 13:50-ին, տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին ժամը 18:00-ի սահմաններում քամուց վնասվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 503 տան տանիքը և պատշգամբը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Մարտի 25-ին՝ ժամը 22:03-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 25-ին՝ ժամը 15:38-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում անասնաբուծությունն անկում է ապրում: Դա են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 26-ին ժամը 10։00-ից մինչև մարտի 27-ը ժամը 10։00-ն կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 27-ին ժամը 08։00-ից մինչև մարտի 28-ը ժամը 19։00-ն կդադարեցվի Լոռու մարզի
Երկու օր առաջ, երբ հերթական մանագիտական վերապատրաստման դասընթացին էի մասնակցում, մենք քննարկում էինք արտ-թերապիայի մի գործիք, որն աշխատում էր մարդու երազների հետ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ մարտի 23–ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Մարտի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանին` ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս զինվորները երեկ` մարտի 24-ին, ներկա են գտնվել Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպմանը (0:0):
Արարատի մարզի Զանգակատուն սահմանամերձ համայնքը Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայտնի է իր խնձորի բազմաթիվ տեսակներով: Միշտ առատ բերքով հողին խոնարհված խնձորենիները պտուղներից ազատվելուց հետո գյուղացիներին «կանգնեցնում են» իրացման խնդրի առաջ:
Միայն մեկ օրվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 30 արտակարգ դեպքի ահազանգ:
Facebook ընկերությունը հայտնվել է ծանր կացության մեջ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմայի շուրջը ծագած սկանդալի պատճառով, որին, The New York Times թերթի տվյալներով՝ հաջողվել է հավաքել Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ՝ ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակելու համար:
Մարտի 25-ը մարդաշատ էր համայն հայության հոգևոր կենտրոնում:
Նոր Նորքի քրեական հետախույզները հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներ իրացնելով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ գիշերը ժամը 00:10-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի բակից վիճաբանություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 18-ամյա Դավիթ Ս.-ին, 16-ամյա Արսեն Տ.-ին, և 48-ամյա Աշոտ Ս.-ին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 07:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հայաստանին նվիրված տեսահոլովակ: