Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի վարորդները Հայաստանի լեռներում փոխադրամիջոցների վարման թույլտվություն կստանան

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները սկսել են նորմատիվներ հանձնել եւ ստուգարքային վարժություններ կատարել լեռնային տեղանքում փոխադրամիջոցների վարման թույլտվություն ստանալու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ծովի մակերեւույթից 1,5-ից մինչեւ 2,5 հազար մետր բարձրության վրա լեռնային-ժայռոտ բարդ պայմաններում գործնական պարապմունքներին ավելի քան 500 զինծառայող Է ներգրավված այնպիսի փոխադրամիջոցների վարորդների թվից, ինչպիսիք են ԿամԱԶ, ԿՌԱԶ, Ուրալ եւ ՈՒԱԶ ավտոմոբիլները:

Թույլտվություն ստանալու համար վարման մեկամսյա ուսուցման ընթացքում երիտասարդ վարորդները կատարել են 30, 50 եւ 100 երթեր Հայաստանի կտրտված տեղանքով, բնակավայրերով եւ ավտոմայրուղիներով՝ օրվա ցերեկային ու գիշերային ժամերին, պարզ եւ բարդ օդերեւութաբանական պայմաններում:

Ստուգարքային պարապմունքներում զինծառայողներն արտակարգ պայմաններում ինքնուրույն եւ ավտոշարասյան կազմում կկատարեն վթարային եւ հակավթարային իրավիճակներում գործողությունների ավելի քան 50 ալգորիթմներ: Վարժանքների մասնակիցներին վերահսկելու համար կօգտագործվեն անօդաչու թռչող ապարատներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս