Այսօր հոգեբան Արմինե Փաշայանը, բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը և սրտաբան, ընտանեկան բժիշկ Մհեր Խոնդկարյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին գարնանը սրացող առողջական խնդիրների մասին, անդրադարձան նաև դրանց հավանական բարդություններին և դրանց կանխարգելմանը:
Մարտի 24-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 14 շենքի (կարի արտադրամաս) տանիքը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պայմանավորված վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ՝ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կրկին կոչ է անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մարտի 25-ին տոնելու է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ:
Մարտի 24-ին, ժամը 09:46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 21-ին Լոռու մարզում տեղի է ունեցեծ դժբախտ պատահար: 2-ամյա աղջիկ երեխան իրենց տան պատուհանից վայր է ընկել:
Մարտի 23-ին` ժամը 10.30-ի սահմաններում, Քարակերտ-Արտենի ճանապարհի 2.799 կմ-ին՝ ՊԿ-5 հատվածում, էլեկտրագնացքը հարվածել է ոչխարի հոտի. 63 ոչխար սատկել է:
Մարտի 24-ին, ժամը 09:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 24-ին Երևան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, և Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Սպանություն Սևանում․ հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ընդհանրապես խոսակցությունն այն մասին, թե ով որքան փող ունի, իմաստալից է միայն այն դեպքում, երբ խոսք է գնում պետական պաշտոնյաների եւ նրանց մերձավորների մասին:
Քուշնարյանի անվան արվեստի դպրոցից կատարված գողությունը բացահայտվել է։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժնում 68 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք։ Մեղադրանք է առաջադրվել անտառապահին և ինժեներին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 24-ին՝ ժամը 02:59-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԻՆ-ը սկսել է ստուգումներ իրականացնել հեղուկ գազի վաճառքով զբաղվող առեւտրային կետերում, դրանց մեծ մասը դադարեցրել է գործունեությունը: Ֆորմալ հիմնավորումը անվտանգության նորմերի ապահովումն է:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունն օրենսդրական նոր նախաձեռնությամբ է հանդես եկել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում պետական կառույցները շարունակում են հրապարակել 2018 թվականին նախատեսվող գնումների պլանները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլուխն ամսական առավելագույնը 25 հազար դրամի չափով այլ բանկային հաշվին փոխանցելու միջոցով տնօրինելու որոշումը: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Լոռու մարզի իրավապահների գործողությունների մասով բացահայտումները շարունակվում են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 09:00-ի, դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Օջախ» ռեստորանում Հայաստանի իշխանական քաղաքական էլիտան երեկ նշել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակը:
Մարտի 23-ին՝ ժամը 23:04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մասրտի 24-ին` ժամը 18:02-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի դիմացի սարալանջին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի…
Գյումրիում նախկին արտադրական հզոր ձեռնարկությունների մեծամասնությունն այժմ չեն գործում: Արտադրության զարգացումը շատ դանդաղ տեմպերով է ընթանում: Փոքր ու միջին ձեռնարկություններ բացող գործարարները քաղաքում շատ քիչ են կամ գրեթե չկան, ովքեր հիմնականում բավարար չափով չեն ուսումնասիրում շուկան, թե արտադրության ո՞ր ճյուղերն է հնարավոր զարգացնել:
Վարդան Պետրոսեանի հետ «Ազդակ»-ին հարցազրոյցը, ուր կեանքի դասերը կը տողանցեն` արուեստէն շատ աւելի անդին ու խոր:
Անցած տարի ԵՄ երկրներից ստացվել են 869 ռեադմիսիոն հայցեր` 1743 անձանց համար, Ռուսաստանից` 39 հայց` 39 անձանց համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալներից:
Այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, Լեհաստանի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ: