
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 27-ին ժամը 10։00-20։00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը, բացառությամբ Գայի պողոտայի 1, 6, 18, 20, 22, 26, 28, 32 համարների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: