
Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը՝ Խոր Վիրապից

301 թվականին սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբ: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերը նահատակվում են:
Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը:
Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ: Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից հիշատակվում է Սուրբ Հռիփսիմյանց և Սուրբ Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Qahana.am