
Սպանվել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի պահակը

Քիչ առաջ սպանվել է Խորենցի փողոցի վրա գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի պահակը: 168.am-ի տեղեկություններով՝ զինված երկու անձինք փորձել են մուտք գործել շուկա, որը պատկանում է «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին (ՍՊԸ-ի տնօրենն է Վաղարշ Աբրահամյանը):
Պահակը սպանվել է դանակի հարվածներից: Մեր աղբյուրները տեղեկացնում են նաև, որ կա ևս մեկ վիրավոր: