
Գյումրիի ռեստորաններից մեկի նկուղում տղամարդու կախված դի է հայտնաբերվել. shamshyan.com

Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Սամվել Ջանոյանը երեկ ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ նկատել է, որ «Արլեկինո» ռեստորանային համալիրի նկուղային հարկում տղամարդու կախված դի կա:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Խ.-ն է, ով նշված ռեստորանի նկուղում, առաստաղի երկաթյա ամրակից էլեկտրամալուխով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել:
Աղբյուրի տեղեկություններով՝ Էդգարն այս տարվա հունիսի 1-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մուշի բաժնի կողմից: