Բաժիններ՝

Պատահար «Դալմա Մոլ»-ի մոտ. կան տուժածներ

Հունիսի 4-ին՝ ժամը 01:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, որոնցից մեկն արգելափակված է ավտոմեքենայի սրահում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդը՝ Հ. Հ.) և «Renault» մակնիշերի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Գ. Գ.-ը (1961թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թիվ 1 կլինիկակական հիվանդանոց:

Ուղևորներ՝ Ա. Գ-ը (1996թ.) և Ս. Բ.-ը (1986թ.) հոսպիտալացվել են Արմենիա բժշկական կենտորն, Մ. Մ.-ը (1995թ.) հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկները Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ. Գ.-ինը՝ ծանր կայուն: Մ.Մ.-ը և Ս.Բ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս