
Պատահար Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին. «ԶԻԼ»-ը բախվել է սյանը

Հունիսի 4-ին՝ ժամը 03:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը բախվել է սյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Կ. Կ., ծնված 1956 թ.) բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել, գազազրկել և հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատար ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: